հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մարուքյանը վստահ չէ՝ Դանիելյանն իր հարցերին կարո՞ղ է պատասխանել, թե՞ ոչ

Մարուքյանը վստահ չէ՝ Դանիելյանն իր հարցերին կարո՞ղ է պատասխանել, թե՞ ոչ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ այսօր հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրակարգային հարցի կանոնակարգ օրենքի քվեարկության կարգին համապատասխանության հարցը:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց հնչեցրեց, որ խորհրդարանն արագ հավաքվել է, իսկ նախարարն ինչու՞ չի եկել:

Նա շեշտեց, որ դա նաև հարգանքի հարց է։

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ ասաց, որ կառավարության կողմից նպատակահարմար են գտել, որ ինքը ներկայացնի։ Մարուքյանը նշեց, թե իր հարցերին Դանիելյանը կկարողանա՞ պատասխանել, թե՞ ոչ:

  • Կիսվել: