ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտի 10-ից սկսում ենք ամբողջական քարոզարշավը. Փաշինյան

Մարտի 10-ից սկսում ենք ամբողջական քարոզարշավը. Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դուստրերի հետ շրջում էր Երևանի հանրային վայրերով և քարոզչություն անցկացնում՝ բաժանելով Այո-ի բուկլետներ:

Գրեթե երկու ժամ տևած քարոզչության ավարտին վարչապետն ասաց, որ մարտի 10-ից սկսկվի ամբողջական քարոզարշավը, ինքն արձակուրդ կվերցնի և ՀՀ մարզերում ու քաղաքներում կզբաղվի Այո-ի քարոզչությամբ:

Նա, մասնավորապես, ասաց. «Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և ՀՀ մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ» ։

Փաշինյանը նաև քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 5-ին գնալ ընտրատեղամասեր և Այո ասել սահմանադրական փոփոխություններին:

  • Կիսվել: