հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Մարտի 1»-ի գործով միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակյվի ապրիլի 6-ին

«Մարտի 1»-ի գործով միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակյվի ապրիլի 6-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Աննա Դանիբեկյանը որոշումը կհրապարակի ապրիլի 6-ին ժամը 17:45-ին:

Հիշեցնենք, որ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ ՔՕ 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Նշենք, որ մարտի 25-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը, իսկ մարտի 29-ի երեկոյան՝ 42-էջանոց լրիվ տեքստը: ՍԴ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: ՍԴ-ն 300.1 հոդվածը համարել էր անորոշ իրավունքի եւ մեղսագրվող արարքի տեսակետից, պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, իսկ փորձել են կիրառել մեկ այլ Սահմանադրությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդումը վերը թվարկված անձանց, ինչպես նաեւ նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ:

 

  • Կիսվել: