շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է. փաստաբան

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է. փաստաբան

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է, այդ մասին տեղեկացնում է Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ, Հարությունյանը ՌԴ իրավապահների կողմից ազատ է արձակվել։

Հիշեցնենք՝ Հարությունյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Երեկ տեղեկություն տարածվեց, որ ՌԴ իրավապահների կողմից նա ձերբակալվել է։

  • Կիսվել: