երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենին մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենին մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լիլիթ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար, ապա տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ և ի պաշտոնն լիազորված լինելով տնօրինել կազմակերպության գույքը, այդ թվում’ ֆինանսական միջոցները, ինչպես նաև պատասխանատվություն կրելով հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, մասնավորապես’ առանց ստուգելու հաստատել է կազմակերպության հաշվապահի կողմից կազմված և իրականությանը չհամապատասխանող’ կազմակերպության 2018 թվականի մայիսից սեպտեմբեր ամիսն ներառյալ ժամանակահատվածի, ինչպես նաև 2019 թվականի դեկտեմբեր ամսի ֆինանսական հաշվետվությունները, որի հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել կազմակերպության և պետության օրինական շահերին’ այն է պետությանը պատճառվել է 3.256.390 ՀՀ դրամի, իսկ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2.695.000 ՀՀ դրամի գույքին վնաս:

  • Կիսվել: