երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փաստաբանի բարձացրած խնդիրը լուծվել է

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փաստաբանի բարձացրած խնդիրը լուծվել է

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ իր վստահորդին քրեակատարողական հիմնարկում այլ կալանավորված անձանցից մեկուսացված չպահելու հարցով:

Ըստ նրա՝ դատարանի որոշմամբ իր վստահորդի հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների վրա արգելանք է դրվել, որը, սակայն, չի վերաբերել կալանավայրում կալանավորներից անջատ, մեկուսացված պահելու հանգամանքին։ Մինչդեռ հենց սա հիմք ընդունելով՝ իր պաշտպանյալի իրավունքներն արդեն մեկ ամիս է անհիմն և ոչ իրավաչափորեն սահմանափակվում են։
Կալանավորին մեկուսի պահելու հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել պետական իրավասու մարմիններ։
Արդյունքում, մեղադրյալը առանձին խցից տեղափոխվել է կալանավորների պահման ընդհանուր խուց։

  • Կիսվել: