կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներն այցելել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներն այցելել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Նոյեմբերի 17-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի և կենտրոնի այլ աշխատակիցների ուղեկցությամբ, այցելել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, մասնակցել հանձնաժողովի հերթական նիստին։

Նիստի սկզբում նրանց ողջունել և Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությունը կարևորել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նիստի ընթացքում նա աշնանային դպրոցի մասնակիցներին նաև տեղեկություններ է ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ։

Այցի շրջանակում ուսանողները հանդիպում են ունեցել նաև հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի հետ, ով ուսանողներին ներկայացրել է հանձնաժողովի կարգավիճակը, գործունեության հիմնական ուղղությունները, գործառույթներն ու լիազորությունները։

Անդրադարձ է կատարվել սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված հանձնաժողովի աշխատանքներին։

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու հանձնաժողովի անդամին ու քննարկելու իրենց հետաքրքրող խնդիրները։

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի շրջանակում նախատեսված են այցելություններ տարբեր պետական մարմիններ, հանդիպումներ այդ մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին հնարավորություն ընձեռել խորացնելու իրենց գիտելիքները, ծանոթանալու պետական մարմինների գործունեության առանձնահատկություններին և մարդու իրավունքների պաշտպանության գործնական մեխանիզմներին։

  • Կիսվել: