հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մարալի Նաջարյանի հայաստանյան անձնագիրը մնացել է Բաքվի բանտում. Զոհրաբյան

Մարալի Նաջարյանի հայաստանյան անձնագիրը մնացել է Բաքվի բանտում. Զոհրաբյան

Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ադրբեջանական գերության մեջ եղած Մարալ Նաջարյանի հայաստանյան անձնագիրը ադրբեջանցիները չեն վերադարձնում:

՛՛Մարալը մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ տեղափոխվել Բեյրութ, ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տվել եւ այն մնացել է Բաքվի բանտում։

Մարալի հարազատները դիմել էին ինձ եւ իրավաբան Ալեքսանդր Կոչուբաեւին, ով լիազորված էր Մարալի անունից դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն, որպեսզի հաշվի առնելով դեպքի բացառիկությունը, Մարալի անձնագիրը վերականգնեն եւ այն ուղարկենք Բեյրութ։

Ի՞նչ եք կարծում՝ ինչ են պատասխանել։

Այո, մերժել են։ Ասել են՝ Մարալն անձամբ պիտի Բեյրութից գա ու երեւի պիտի ապացուցի, որ գերի է ընկել ու թուրքը իր ՀՀ քաղաքացիության անձնագիրը հետ չի տվել՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: