հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը կանցկացնի լսումներ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հայտնի կոնվենցիայի խախտման վերաբերյալ վարույթների մասին

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը կանցկացնի լսումներ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հայտնի կոնվենցիայի խախտման վերաբերյալ վարույթների մասին

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը կանցկացնի լսումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ վարույթների մասին: Այս մասին հայտնում է Դատարանի մամուլի ծառայությունը:

«Հոկտեմբերի 14-15-ը լսումները կվերաբերեն Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջանկյալ միջոցների ներդրման պահանջին, իսկ հոկտեմբերի 18-19-ը՝ Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Համավարակի հետ կապված՝ հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով: Որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, իսկ մյուսները կմիանան տեսակապի միջոցով: Կողմերի ներկայացուցիչները նույնպես կկարողանան լսումներին մասնակցել անձամբ կամ տեսաուղերձով:

Հիշեցնենք, որ Հայաստանը սեպտեմբերի 16 -ին ՄԱԿ -ի Միջազգային դատարանում դատական գործընթացներ է սկսել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Հայցը պարունակում է ռասայական խտրականության մեղադրանքներ Ադրբեջանի դեմ, որը շարունակվել է տասնամյակներ շարունակ և վառ արտահայտվել է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Ադրբեջանը սեպտեմբերի 24 -ին ներկայացրել է հակընդդեմ հայց:

 

  • Կիսվել: