երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Մահաթմա Գանդիի արձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Մահաթմա Գանդիի արձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները ստուգվել են: Արձանն ու պատվանդանը վնասված են: Այս պահին Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ոստիկանությունից:

Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը Երևան քաղաքի ավագանին կայացրել էր 2020 թվականի ապրիլի 28-ին:

  • Կիսվել: