Մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը
Մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը: Այս մասին տեղեկանում են ԲԴԽ ֆեյսբուքյան էջից։
"ՀՀ դատական իշխանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ։
Դավիթ Ավետիսյանը, դեռևս 1982 թվականից պաշտոնավարելով որպես դատավոր, մշտապես հավատարիմ է մնացել այդ բարձր կոչմանը՝ հիշարժան ներդրում ունենալով Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կայացման ու զարգացման գործում: Զբաղվելով նաև գիտակրթական գործունեությամբ` Դավիթ Ավետիսյանը կրթել է իրավաբանների մի քանի սերունդ և իր գիտական աշխատանքներով նպաստ բերել հայ իրավագիտական մտքի զարգացմանը",- ասվում է ՀՀ դատական իշխանության ցավակցական ուղերձում։