չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

Մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

ՀՀ վճռաբեկ դատարանից հայտնում են.
 
«Մեծագույն ցավով տեղեկացանք՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններ և կարեկցանք ենք հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
 
Հանձին Դավիթ Ավետիսյանի, Հայաստանի Հանրապետության ողջ իրավաբանական համայնքը կորցրեց մեծն իրավաբանի, պատկառելի և խոհեմ մտավորականի, ով իր ողջ կյանքը նվիրեց Հայաստանում իրավաբանական գիտության զարգացման, բազմաթիվ սերունդների կրթման բարդ և պատասխանատու գործընթացին»:

  • Կիսվել: