շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լուսինե Սեփխանյանը կտեղափոխվի Լոռու մարզի դատարան, ԲԴԽ-ն ՀՀ նախագահին առաջարկել է նրա թեկնածությունը

Լուսինե Սեփխանյանը կտեղափոխվի Լոռու մարզի դատարան, ԲԴԽ-ն ՀՀ նախագահին առաջարկել է նրա թեկնածությունը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանը կտեղափոխվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։ ԲԴԽ-ն նոյեմբերի 14-ին որոշում է կայացրել՝ Լուսինե Հրանտի Սեփխանյանի թեկնածությունը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար Հանրապետության նախագահին առաջարկելու մասին։

«2022 թվականի նոյեմբերի 14-ին, դռնփակ նիստում, քննարկելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը

Որոշում է
1. Հանրապետության նախագահին առաջարկել Լուսինե Հրանտի Սեփխանյանի թեկնածությունը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Լուսինե Հրանտի Սեփխանյանի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է որոշման մեջ։

  • Կիսվել: