ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լոռեցյանի և մյուսների վերաբերյալ քրգործով առաջին դատական նիստը հետաձգվեց

Լոռեցյանի և մյուսների վերաբերյալ քրգործով առաջին դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։

Նշենք, որ նիստին ներկա չէին մեղադրյալի կարգավիճակում գտնվող Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանը և թարգմանիչը։

Հիեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության, Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։

Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 2-֊ին։

  • Կիսվել: