ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լիճք գյուղում 83-ամյա տղամարդը փորձել է սպանել համագյուղացուն (տեսանյութ)

Լիճք գյուղում 83-ամյա տղամարդը փորձել է սպանել համագյուղացուն (տեսանյութ)

Հուլիսի 30-ի առավոտյան ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Լիճք գյուղում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։

Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ ապօրինի հրացանով կրակել էր Լիճք գյուղի բնակիչ, 83-ամյա մի տղամարդ։ Թիրախը 62-ամյա համագյուղացին էր։ 83-ամյա տղամարդը մոտ տարածությունից հրացանը պահել էր նրա դեմքի ուղղությամբ։ Կրակոցի պահին 62-ամյա տղամարդը կռացել էր ու ողջ մնացել։

Հրացանավորը փորձել էր երկրորդ անգամ կրակել, բայց ինչ-ինչ պատճառներով հրազենը չէր կրակել։ 62-ամյա տղամարդուն հաջողվել էր խլել հրացանը։ Այն առգրավված է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։

Կատարվածի այլ հանգամանքներ, ինչպես և հանցագործության շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: