հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալն ու նրա կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալն ու նրա կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին և նրա տիկնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին, հրավիրել են Գլխավոր դատախազություն։

Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։  
Նրանք ծանուցագիր են ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։

Նշենք, որ «Վերածնունդ» ՍՊԸ-ն ներառված է եղել Ստեփանակերտում բարեկարգման աշխատանք իրականացնող ընկերությունների թվում, այն 2020–ի դրությմաբ 263 մլն 981 հզր դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին և Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին աշխատավարձից բացի այլ եկամուտ չեն ներկայացրել:

 

  • Կիսվել: