ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լևոն Սարգսյանին Ռուսաստանը  կարտահանձնի Հայաստանին ․ Գոռ Աբրահամյան

Լևոն Սարգսյանին Ռուսաստանը կարտահանձնի Հայաստանին ․ Գոռ Աբրահամյան

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը:

Հիշեցնենք, որ «Ալրաղացի Լյով» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը  մեղադրվում է 11 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը 2008 թվականին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է, որի իրական պատվիրատուն, Հայաստանի Ազգային անվտանգության կոմիտեի պնդմամբ, Լևոն Սարգսյանն էր:

Նա 2019-ի նոյեմբերին  21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվե էր ռուս իրավապահների կողմից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: