հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանքը երկարաձգվել է․ նրա արտահանձնման գործընթացը շարունակվում է

Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանքը երկարաձգվել է․ նրա արտահանձնման գործընթացը շարունակվում է

Նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Այս մասին InfoPort.am-ին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց նաև, որ արտահանձնման գործընթացը ևս շարունակվում է:

Լյովա Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նոյեմբերի 25-ին ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել էր արտահանձնելու հարցը քննարկելու շրջանակներում նրան 40 օրով կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը: 2020 թվականի հունվարի 3-ին կալանավորման ժամկետը լրացել էր, ինչից հետո, փաստորեն, այն երկարաձգվել է:

Լեւոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

  • Կիսվել: