ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. փաստաբան

Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. փաստաբան

Կարմիր բերետների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրածս հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք»,- գրել է  նա:

Նշենք, որ նախօրեին ակցիայի ժամանակ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված Լեւոն Քոչարյանին ավելի ուշ ձերբակալել էին:

  • Կիսվել: