երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացվեց

Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ քննիչն ու դատախաղազը  Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էին ներկայացրել։ 

«Միջնորդության ներկայացման ընթացքում Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- ավելի վաղ հայտնել էր փաստաբանը։

 

  • Կիսվել: