երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լևոն Քոչարյանի կալանքի երկարացման միջնորդություն է ներկայացվել

Լևոն Քոչարյանի կալանքի երկարացման միջնորդություն է ներկայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի, կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումը կայացվել էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից, սակայն մինչ կալանքի միջնորդությունը պաշտպանները բողոքարկել էին Քոչարյանի ձերբակալության որոշումը, որից հրաժարվել էին պայմանավորված դատավորի անձով, որին մակագրվել էր բողոքը։ Կալանքի առաջին միջնորդությունը, սակայն, կրկին մակագրվել է նույն դատավորին՝ Մասիս Մելքոնյանին, որը չորս ամիս առաջ է դատավոր նշանակվել ԲԴԽ-ի կողմից՝ «իրավունքի ուժով», քանի որ նախագահը չէր ստորագրել հրամանագիրը, իսկ մինչ այդ Մելքոնյանը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ՝ իշխանամերձ ՝ «Հանրապետություն» կուսակցության շարքերում։ Ավելին, նրա փաստաբանական գործունեության ընթացքը ևս առանց աղմկահարույց դեպքերի չի անցել։ Նրա դեմ հաղորդում էր ներկայացվել դերասանուհի Մարջան Ավետիսյանի կողմից, որի պնդմամբ՝ Մելքոնյանը իրենից գումար է շորթել, յուրացրել։ Այս պահին Մելքոնյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, սակայն քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգ միշտ էլ առկա է։ Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Մասիս Մելքոնյանը ՌԴ-ում բիզնեսով էր զբաղվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: