ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լանզարոտի կոնվենցիայի տեքստն ինքնին խնդրահարույց չէ, սակայն որոշ դրույթների կիրառումը հարցեր է առաջացնում. Զոհրաբյան

Լանզարոտի կոնվենցիայի տեքստն ինքնին խնդրահարույց չէ, սակայն որոշ դրույթների կիրառումը հարցեր է առաջացնում. Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիայի որոշ դրույթների հետ կապված մտահոգություններ ունի, սակայն միևնույն ժամանակ նշում է, որ կոնվենցիայի տեքստն ինքնին խնդրահարույց չէ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է. «Լանզարոտեի կոնվենցիայի՝ հատկապես երեխաների կրթության մասով ունեմ մտահոգություններ, ինչը հնարավոր չեղավ հանրային քննարկման բացակայության պատճառով նախապես ներկայացնել և ստանալ սպառիչ պատասխաններ:

Նախ պետք է նշեմ, որ կոնվենցիայի տեքստն ինքնին խնդրահարույց չէ, սակայն կոնվենցիայի որոշ դրույթների կիրառումը հարցեր են առաջացնում:

Երեխաների կրթության հարցը.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները ՏԱՐՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին:

Առողջապահական համաշխարհային կազմակերպության Եվրոպական ռեգիոնալ կառույցի և Գերմանական առողջապահական ոլորտում Լուսավորության դաշնային կենտրոնի կողմից 2010թ. ընդունվել է «ՍԵՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» փաստաթուղթը՝ կրթության և առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակողների, ղեկավարների և մասնագետների համար, ինչպես նաև քննարկելու այդ ստանդարտների իրականացման հնարավորությունները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում:

Սեռական կրթության եվրոպական ստանդարտների մեջ ներառված են նաև սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ:

Տես հղումը

Այդ ստանդարտներով նախատեսված է ըստ տարիքի երեխաների 6 խումբ ՝ 0-4, 4-6, 6-9, 9-12, 12-15, 15-ից բարձր:

Ստորև կներկայացնեմ քաղվածքը այդ տեղեկություններից, և կխնդրեմ իրավասու պետական մարմնի ներկայացուցչին տեղեկացնել՝ սեռական կրթության այս ստանդարտները կիրառվելու են Հայաստանում, թե՝ ոչ, եթե ոչ, ապա ինչ ստանդարտներ են կիրառվելու (կոնվենցիայի 6-րդ հոդվածի կատարումը փաստելու համար ինչ ստանդարտի հետ է համեմատվելու Հայաստանում կրթության ներդրվող ստանդարտը):
***********
0-4 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝
Ա. տրամադրել տեղեկություն հետևյալի մասին (տես ստանդարտների 42 էջ)՝

հղիության, ծնելիության և նորածինների
• մարդու վերարտադրողականության հիմքերի (որտեղից են հայտնվում երեխաները)
• ընտանիքի ստեղծման տարբեր միջոցների (օրինակ որդեգրում)
• սեփական մարմնին դիպչելիս ուրախության և հաճույքի զգացում
• ինքնաբավարարում վաղ տարիքում
• սեփական մարմնի և սեռական օրգանների ուսումնասիրություն
• ֆիզիկական մոտիկությունից ստացվող հաճույքը հանդիսանում է յուրաքանչյուր անձի նորմալ կյանքի բաղկացուցիչ մասը
• սեքսուալության մասին հարցեր տալու իրավունքի
• գենդերային ինքնությունը ուսումնասիրելու իրավունքի
• մերկությունը և մարմինը ուսումնասիրելու, հետաքրքրասեր լինելու իրավունքի

Բ. սովորեցնել երեխաներին՝
• գիտակցել սեռական ինքնությունը
• խոսել հաճելի/տհաճ մարմնային զգացողությունների մասին
• արտահայտել սեփական կարիքները, ցանկությունները և սահմանները, օրինակ բժիշկ խաղալիս

***********
4-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝
Ա. տրամադրել տեղեկություն հետևյալի մասին (տես ստանդարտների 44 էջ)՝

ծնելիության միֆերի (օրինակ որոշ երկրներում երեխաներին ասում են,որ նորածիններին արագիլն է բերում)
• կյանքի՝ հղիության, ծնվելու, նորածինների և կյանքի ավարտի
• մարդու վերարտադրողականության
• սեփական մարմնին դիպչելիս ուրախության և հաճույքի զգացումի մասին՝ ինքնաբավարարում վաղ տարիքում
• սեփական մարմնի և սեռական օրգանների ուսումնասիրության
• սեքսուալության նշանակությունը և արտահայտումը (օրինակ սիրո արտահայտում)
• միևնույն սեռին պատկանող անձանց միջև փոխհարաբերությունների
• գենդերային, մշակութային և տարիքային տարբերությունների

Բ. սովորեցնել երեխաներին՝
• ամրապնդել սեփական գենդերային ինքնությունը
• օգտագործել վիրավորական բնույթ չպարունակող սեքսուալ տերմինաբանություն

***********
6-9 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝
Ա. տրամադրել տեղեկություն հետևյալի մասին (տես ստանդարտների 46 էջ)՝

ժամանակի ընթացքում արտահայտվող մարմնի փոփոխությունների, դաշտանի, սերմնաժայթքման, զարգացման անհատական տարբերությունների
• կանանց և տղամարդկանց (կենսաբանական) տարբերությունների (ներքին և արտաքին)
• մայրության և հղիության ընտրության, անպտղության, որդեգրման
• հակաբեղմնավորիչների հիմնական գաղափարի (թույլ է տալիս պլանավորել և որոշումներ կայացնել սեփական ընտանիքի մասին)
• բեղմնավորման տարբեր միջոցների
• ծնելության ցիկլի հիմունքների
• վերարտադրողականության միֆերի
• սեքսի ԶԼՄ-ներում (ներառյալ ինտերնետում)
• սեփական մարմնին դիպչելիս ուրախության և հաճույքի զգացումի (ինքնաբավարարում, ինքնախթանում)
• համապատասխան սեքսուալ տերմինաբանության
• սեռական ակտի
• գենդերային դերերի

Բ. սովորեցնել երեխաներին՝
• ճիշտ վերաբերվել սեքսին ԶԼՄ-ներում
• օգտագործել սեքսուալ լեքսիկոն՝ չենթադրելով վիրավորանք

***********
9-12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝
Ա. տրամադրել տեղեկություն հետևյալի մասին (տես ստանդարտների 48 էջ)՝
• մարմնի հիգիենայի (դաշտան, սերմնաժայթքում)
• սեռական հասունացման ժամանակ վաղ փոփոխությունների, (մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիանոալ փոփոխությունների, ինչպես նաև դրանց տատանումների)
• ներքին և արտաքին սեքսուալ, վերարտադրողական օրգանների և դրանց գործառույթների
• տարբեր տեսակի հակաբեղմնավորիչների և դրանց կիրառման՝ հակաբեղմնավորիչների վերաբերյալ միֆերի
• հղիության ախտանիշների, ռիսկերի, և չպաշտպանված սեռական հարաբերությունների հետևանքների (անցանկալի հղիություն)
• առաջին սեքսուալ փորձի
• գենդերային կողմնորոշման
• հաճույքի, ինքնաբավարարման, օրգազմի
• գենդերային ինքնության և կենսաբանական սեռի միջև տարբերությունների
• ընկերության և սիրո, նույն սեռին պատկանող անձանց միջև
• անցանկալի, տհաճ, և չպաշտպանված սեքսուալ կապերի ախտանիշների, ռիսկերի և հետևանքների (սեռավարակներ, ՁԻԱՀ, անցանկալի հղիություն, հոգեբանական հետևանքներ)

Բ. սովորեցնել երեխաներին՝
• հասկանալ կապը դաշտանի, սերմնաժայթքման և ծնելիության միջև
• հետագայում արդյունավետ օգտվել պահպանակներից և հակաբեղմնավորիչ միջոցներից
• ընդունել գիտակից որոշում ունենալ սեռական փորձ թե՝ ոչ

………………………….
Մյուս տարիքային խմբերին վերաբերող տեղեկությունները չեմ մեջբերում, ինքներդ կարդացեք»:

 

  • Կիսվել: