ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կրակոցներ և դանակահարություն Արարատի մարզում

Կրակոցներ և դանակահարություն Արարատի մարզում

Երեկ հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում:

ArmLur.am-ի հետ զրույցում Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը հայտնեց, որ գյուղում երկու շաբաթ առաջ խնջույք է եղել, որի ընթացքում գյուղի երիտասարդների և քաղաքից եկած հյուրերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, անգամ բանը հասել է դանակահարությանը:

Ըստ  զրուցակցի՝ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մի խումբ  երիտասարդներ ավարտին չհասցրած «ռազբորկան» փորձել են ավարտին հասցնել:

«Գյուղի կենտրոնում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գյուղացիների նկատմամբ, կրակոցներ են արձակել, բարեբախտաբար վիրավորներ չկան: Բոլորն էլ ոստիկանների կողմից բերման են ենթարկվել»,-նշեց համայնքի ղեկավարը:

Ինչպես հայտնեցին ստիկանությունից, դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Այս պահին բերման ենթարկվածներ չկան:

  • Կիսվել: