ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կքննարկվեն դատարանների ծանրաբեռնվածությանը և դատական գործերի քննությանը վերաբերող խնդիրները

Կքննարկվեն դատարանների ծանրաբեռնվածությանը և դատական գործերի քննությանը վերաբերող խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:

ԱԺ-ից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցելու են մոտ մեկ տասնյակ դատավորներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից, ՀՀ վարչական դատարանից, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից, ՀՀ մարզային դատարաններից, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ: Հրավիրյալների ցանկում են նաեւ դատաիրավական համակարգի այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից:

  • Կիսվել: