երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոտրել էր մեքենայի ապակին ու 200 հազար դրամ գողացել․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Կոտրել էր մեքենայի ապակին ու 200 հազար դրամ գողացել․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին ոստիկանության Կոտայքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աբովյան քաղաքում կոտրել էին «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենայի ապակին, սրահից գողացել 200 հազար դրամ։ Փորձել էին գողանալ նաև գազաբալոնը։

Բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Կոտայքի ոստիկանների տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, փետրվարի 4-ին հայտնաբերվեց Աբովյանի 4-րդ միկրոշրջանում և կասկածանքով բերման ենթարկվեց։ Նա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: