երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոտայքի պարեկները Ծաղկաձորում 27-ամյա երիտասարդի «BMW»-ից թմրանյութ են հայտնաբերել

Կոտայքի պարեկները Ծաղկաձորում 27-ամյա երիտասարդի «BMW»-ից թմրանյութ են հայտնաբերել

Փետրվարի 19-ի վաղ առավոտյան Ծաղկաձոր քաղաքում ծառայող Կոտայքի մարզի պարեկները Օլիմպիադայի փողոցում կանգնեցրին «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա: Հիմնավոր կասկած ունեին, որ վարորդն ապօրինի պահում է թմրամիջոց:

Հրազդանցի 27-ամյա երիտասարդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունք, որտեղ էլ խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը թմրամիջոց է:

Մեքենան տեղափոխվել է բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: