չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

«Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ, գնդապետ Լյովա Բաղդասարյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Բաղդասարյանը, զբաղեցնելով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, այդտեղ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին կատարել է ակնհայտ ապօրինի անգործություն՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար ստացել է 700 հազար դրամ կաշառք, որից հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ըստ մեղադրանքի՝ Լյովա Բաղդասրայանը կատարել է նաև պաշտոնեական կեղծիք և վատնման եղանակով հափշտակել է խոշոր չափերով պետական միջոցներ։

 

  • Կիսվել: