երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվել է 1233 քրգործ. ՔԿ

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվել է 1233 քրգործ. ՔԿ

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1233 քրեական գործ, նախապատրաստվել՝ 158 նյութ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից։

Նշված ժամանակահատվածում Քննչական կոմիտեի վարույթում գտնվող 1233 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից.


1-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված ընտրողներին կաշառք տալուն, կաշառք ստանալուն, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,

19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված խարդախությանը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,

7-ը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խարդախությանը, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

209-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յուրացնելուն կամ վատնելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով,

199-ը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրացնելուն կամ վատնելուն, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն (փողերի լվացում),

18-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առեւտրային կաշառքին,

81-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

383-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

24-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորություններն անցնելուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն,

73-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն,

17-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելուն,

18-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը,

93-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,

80-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը:

Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 199 քրեական գործ, 146 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 104-ը` արդարացման, 42-ը` ոչ արդարացման հիմքով:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 53 քրեական գործ:

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 715 անձ: Նշված անձանցից ձերբակալվել է 20-ը, 14 անձ ազատվել է ձերբակալումից: Որպես մեղադրյալ ներգրավվել է 515 անձ: Մեղադրանք է առաջադրվել 510 անձի:

12 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:

102 քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով պատճառվել է 634.873.480 ՀՀ դրամի չափով գույքային վնաս, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 582.571.503 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատճառված վնասի չափը՝ 52.301.977 ՀՀ դրամ:

Պատճառված գույքային վնասից վերականգնվել է 340.189.653 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից՝ 325.902.096 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 14.287.557 ՀՀ դրամը:

Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը կազմել է 188.222.115 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 173.179.735 ՀՀ դրամը:

 

  • Կիսվել: