շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի. Բադասյան

Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։
 
«Կառավարությունն այժմեական օրակարգային հրատապ հարցերը լուծելուց հետո շարունակելու է հակակոռուպցիոն համակարգային պայքարը։
 
Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի․ այդ ճանապարհն անբեկանելի է։ Եվ անկախ նրանից, թե որ կառույցը կամ կառույցի մասը ինչ հիշողություններ ունի հին ժամանակների կոռուպցիոն դրսևորումների մասին, ժողովուրդն ու պետությունը այլևս թույլ չեն տալու արատավոր բարքերի վերադարձը։
 
Համաշխարհային և ազգային վերջին մարտահրավերներն առավել ցայտուն բացահայտեցին կոռուպցիայի աղետալի հետևանքները, և այսօր, առավել քան երբևէ, արդիական է կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի մեկտեղումը։
 
Շուտով, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան, կքննարկվի նաև մասնագիտացված դատավորների/դատարանների ստեղծմանը վերաբերող օրենսդրական փաթեթը»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: