ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Կոչ եմ անում վարչապետի խոսնակին չնահանջել եւ ամենօրյա ռեժիմով շարունակել Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումները. պաշտպան

Կոչ եմ անում վարչապետի խոսնակին չնահանջել եւ ամենօրյա ռեժիմով շարունակել Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումները. պաշտպան

Կոչ եմ անում վարչապետի խոսնակին չնահանջել եւ ամենօրյա ռեժիմով շարունակել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«1. Երեկ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակն ակնհայտ կեղծ հայտարարություններ պարունակող երկու գրառում արեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ՀՀ իրավապահ մարմիններից պատշաճ քննության ենթարկել իր գրառումների մեջ նշված հայտարարությունները։

2. Արդեն այսօր ժամը 13:45-ին hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվում է նշված երկու գրառումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի հարցազրույցը, որում տիկին Գեւորգյանը ասում է. «Դատախազությունն այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել, եթե Ձեզ ավելի մանրամասներ են հարկավոր, խնդրում եմ՝ իրենց հետ խոսեք»։

Ի հեճուկս տիկին Գեւորգյանի՝ դատախազությունն ոչ առավոտյան, ոչ էլ ժամը 13:45-ին դրությամբ դեսպան Մինասյանի վերաբերյալ որեւէ հայտարարություն չէր տարածել։

3. 15:38-ին hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հարցազրույցը՝ համաձայն որի Նիկոլ Փաշինյանի խոսնակի գրառումներում առկա տեղեկատվությունը ստուգվում է։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ տիկին Գեւորգյանին, պատվերը իջեցնողին եւ պատվերը կատարողին ցանկանում եմ հիշեցնել՝ որ դատախազությունն անկախ պետական մարմին է, որ ենթակա չէ գործադիր իշխանությանը, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանին եւ նրա խոսնակին։

Հ.Գ. Կոչ եմ անում վարչապետի խոսնակին չնահանջել եւ ամենօրյա ռեժիմով շարունակել դեսպան Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումները»։

 

  • Կիսվել: