ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կնոջ եւ 1-ամյա երեխայի մահվան առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշով. ՔԿ

Կնոջ եւ 1-ամյա երեխայի մահվան առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշով. ՔԿ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում մահացած հայտնաբերված կնոջ եւ 1-ամյա երեխայի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այս մասին հայտնել են ՔԿ-ից:

Քննչական կոմիտեից նաեւ նշել են, որ այս պահին ընթանում են քննչական աշխատանքներ, իսկ  մանրամասների մասին կհայտնեն ավելի ուշ:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։

Տեղում հայտնաբերվել է երկտասարդ կնոջ դի։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն ու վիրավորը մայր ու որդի են։

  • Կիսվել: