ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Կխթանենք կանանց ներգրավումը». Հաստատվեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը

«Կխթանենք կանանց ներգրավումը». Հաստատվեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս ռազմավրության ընդունումը պայմանավորված է հետեւյալ նպատակներով.

ՆԳՆ-ի կայացում, ծառայությունների որակի բարելավում, ՆԳՆ-ի եւ ոստիկանությն միջեւ ինստիտուցիոնալ կապի ամրապնդում,  ոստիկանության կռավարման սխեմայի ավարտական տեքսի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման նոր մոտեցման ներդրում:

Նախարարը բերեց Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումները, ըստ որոնց, ոստիկանության աշխատանքներից գոհ է հարցվածների 62 տոկոսը:

«Այս հայեցակարգով լավարկվելու է ոստիկանության կառուցվածքը, տեղխնիկականհագեցվածությունը, բարելավելու է մատուցվող հանրային ծառայությունների որակը եւ դրանց մշտադիտարկումը, բարձրանալու է ոստիկանության գրավչությունը՝ խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռիսկերը: Բարեփոխվելու է կրթական միջավայրը, որի շրջանակներում կազմավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը»,-ասաց Ղազարյանը:

Նա հավելեց, որ պարեկային ծառայության երկրորդ փուլն են սկսելու. «Գործարկվելու է ոստիկանության հենասյունային վերջին ուղղությունը՝ ոստիկանության գվարդիան»:

  • Կիսվել: