շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խուզարկությամբ հայտնբերվել են «Մակարով» ատրճանակ ու թմրամիջոցներ․ ոստիկանության նոր բացահայտումը (տեսանյութ)

Խուզարկությամբ հայտնբերվել են «Մակարով» ատրճանակ ու թմրամիջոցներ․ ոստիկանության նոր բացահայտումը (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակում ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն իրացնելիս ապրիլի 12-ին խուզարկություն է կատարվել 38-ամյա մի տղամարդու բնակության վայրում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակ ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, հոգեմետ դեղի նմանվող հաբեր, ինչպես և 40-ից ավելի կանեփի թուփ։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։  38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

  • Կիսվել: