Խուլիգանության համար հետախուզվողը հայտնաբերվեց Աերացիայում
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աերացիա թաղամասի շենքերից մեկում ձերբակալել են 1989 թ. ծնված Արթուր Բ.-ին, որը հուլիսի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: