հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով. Ոստիկանություն

Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով. Ոստիկանություն

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ ոստիկանություն են բերման ենթարկվել ծեծի կասկածանքով։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: լրատվության վարչությունից։

Մասնավորապես, Ոստիկանության լրատվության բաժնից նշեցին, որ երկու անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ ծեծի կասկածանքով: Այժմ հանգամանքները պարզվում են, և նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Խոսրով Հարությունյանին բերման են ենթարկել:

  • Կիսվել: