ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոշոր չափերով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Խոշոր չափերով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի դրույթները, քննությամբ չպարզված օրը և վայրում, անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի՝ 7,2 գրամ ընդհանուր քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ և ապօրինի պահել է իր մոտ, որը հայտնաբերվել և վերցվել է նրա անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հոգեմետ նյութի ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: