կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացնելն ինձ համար վիրավnրական է, այս գործն ընդհանրապես պետք է կարճվի. Բագրատ Սրբազան

Խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացնելն ինձ համար վիրավnրական է, այս գործն ընդհանրապես պետք է կարճվի. Բագրատ Սրբազան

Խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացնելն ինձ համար վիրավորական է, այս գործն ընդհանրապես պետք է կարճվի, դատարանի դիմաց ասել է Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով 3 ամիս իր կալանքը հետաձգելու որոշմանը:«Կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր: Դատարանից ոչ ակնկալիք ունեինք և ոչ էլ որևէ սպասելիք:

Ես մի առիթով ասել եմ, որ այս գործը կարճվելու ենթակա գործ է, անգամ չսկսելու գործ է: Եվ ինձ համար միակ միջոցը այս գործի կարճումն է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր հերթական նիստի ժամանակ դատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքը:

  • Կիսվել: