չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խաղային ապարատի ապակիները կոտրել և գողություն էր արել

Խաղային ապարատի ապակիները կոտրել և գողություն էր արել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 04.08-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի խաղային տարածքից անհայտ անձը գողություն է արել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 03.50-ի սահմաններում անհայտ անձը Մաշտոցի պողոտայի խաղային ապարատի ապակիները կոտրել և բացահայտ հափշտակել է ապարատի մեջ եղած իրերը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Ժամը 04.55-ի սահմաններում Սիսիան քաղաքի 17-ամյա բնակիչը Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: