երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. իրավապաշտպան

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. իրավապաշտպան

Հենց նոր ԱԺ շենքի դիմացից վարչական ձերբակալման ենթարկեցին հերթական խումբ քաղաքացիներին, որոնք, ըստ ոստիկանության, հավաք էին իրականացնում, իսկ ըստ քաղաքացիների՝ ընդամենը գնդակ էին խաղում՝ հընթացս բարձրաձայնելով բնապահպանական հարցեր՝ կապված Ամուլսարի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

՛՛Սա արդեն վաղուց ծիծաղելու չի։ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն՛՛,-նշել է նա։

 
 
 
 

  • Կիսվել: