շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խաչատրյան քույրերի գործողությունները պետք է որակվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն․ ՌԴ Գլխավոր դատախազություն

Խաչատրյան քույրերի գործողությունները պետք է որակվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն․ ՌԴ Գլխավոր դատախազություն

ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել Է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան` համարելով, որ նրանց գործողությունները պետք է որակվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն:  Այս մասին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբանը՝ Ալեքսեյ Լիպցերը:

 Քույրերի գործողությունների վերաորակման դեպքում նրանց քրեական հետապնդումը, ՌԴ Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածին համապատասխան, պետք է դադարեցվի: Ավելի վաղ հենց նման որակման անհրաժեշտության մասին քանիցս հայտարարել է աղջիկների պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ 18, 19 և 20 տարեկան Քրիստինա, Անգելինա և Մարիա քույրերը մեղադրվում են իրենց հորը դիտավորյալ սպանելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա ամռանը:

 

  • Կիսվել: