ԿԳՄՍ նախկին փոխնախարարը կմնա կալանավորված
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հիմնավոր է համարել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. 2 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարարը կշարունակի մնալ կալանավորված:
Դատարանը միաժամանակ մերժել է պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը․ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը միջնորդել էր նրան ազատ արձակել 1․5 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ Գեւորգ Լոռեցյանը կալանավորված է անցյալ տարվա դեկտեմբերից։ Նա մեղադրվում է «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ, կաշառք պահանջելու մեջ, սակայն չի ընդունում մեղադրանքը: