հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կենտրոնական բանկի մոտ բողոքի ակցիա իրականացնող 7 անձ բերման է ենթարկվել

Կենտրոնական բանկի մոտ բողոքի ակցիա իրականացնող 7 անձ բերման է ենթարկվել

Կենտրոնական բանկի դիմաց հունիսի 30-ին իրականացված բողոքի ակցիայի յոթ մասնակցիներ բերվել են ոստիկանություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Կենտրոնական բանկի մոտից 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն:

Հավաքվածները Կենտրոնական բանկից պահանջել են, որպեսզի վերջինս մասնավոր վարկային կազմակերպություններին հորդորի իրենց վարկային արձակուրդ տրամադրել:

  • Կիսվել: