շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կեղծ քրգործով ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից.«Հրապարակ»

Կեղծ քրգործով ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ տանող ՀՀ ԶՈւ երկու զինծառայողներին` Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին ադրբեջանցիներն առևանգել էին և տեղափոխել Բաքու: Այժմ նրանց դատում են: Երեկ տեղեկացանք, որ այս կեղծ քրգործով ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից:

Եվ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է բացել և անգամ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` այս առևանգման ու դատավարության դեպքով, ագրեսորը որոշել է ավարտին հասցնել հաշվեհարդարը` ոչ մի հանցանք չգործած հայ զինծառայողների նկատմամբ»։

  • Կիսվել: