շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
2 ոստիկանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ

2 ոստիկանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ

Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երկու աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին` երկու ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

 

  • Կիսվել: