շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին. Փաշինյան

Կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին. Փաշինյան

Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին։ Իր ֆեյսբուքյան էջում տիկնոջ՝ ՃՈ-ի կողմից տուգանվելու մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ  երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էր դստերը՝ Շուշանին, ավտոմեքենա վարել սովորեցնել, սակայն պարզվել էր, որ դա օրենքի խախտում է, եւ նույնիսկ իրենց կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել: Դուստրը մեքենա վարելու փորձերի կադրերը տեղադրել էր Ինստագրամում, իսկ այսօր ճանապարհային ոստիկանությունը Ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ Հակոբյանին տուգանել 10 հազար դրամ։

  • Կիսվել: