Կաշառքի գործ է. ապացուցողական գործողություն է կատարվել. Նոր մանրամասներ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործից
Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։