երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կաշառք տալու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Կաշառք տալու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 13-ին Կալուգա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 28-ամյա Խնկանոս Գ.-ն, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: