հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Վերցրու գումարը, մենք իրար չենք տեսել». Կաշառք տալու համար Արագածոտնի պարեկները ձերբակալել են վարորդին

«Վերցրու գումարը, մենք իրար չենք տեսել». Կաշառք տալու համար Արագածոտնի պարեկները ձերբակալել են վարորդին

Սեպտեմբերի 19-ին Ալյագազ-Արթիկ ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար Արագածոտնի մարզի պարեկները կանգնեցրել են «ԳԱԶ-35» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ Լոռու մարզի Կուրթան գյուղի գնակիչ 37-ամյա վարորդը վկայական չի ունեցել: Վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար գրպանից հանել եւ պարեկների մեքենայի առջեւ նստելատեղի ն է դրել մեկ հատ 20-հազարանոց, ասելով՝ վերցրու գումարը, մենք իրար չենք տեսել:

Կաշառք տալու համար ժամը 11.30-ին վարորդը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժին:

 

  • Կիսվել: