ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարևոր տեղեկություն՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից

Կարևոր տեղեկություն՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը կարևոր տեղեկատվություն է տարածել․

Կարևոր տեղեկատվություն.

Հաշվառում չունեցող հհ քաղաքացուն քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկելու վերաբերյալ դիմումը կարող է արդյոք ներկայացնել լիազորված անձը (դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 26.03.2020թ. է)

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք,

եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.

մինչև 26.03.2020թ.անձը կարող է դիմել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հասցեն:

 

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, անձը ընդգրկվում է քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

Հ.Գ. Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում հաշվառում չունեցող անձինք մեծամասամբ բնակվում են ՀՀ-ից դուս, տեղեկացնում ենք, որ դիմումը կարող է ներկայացվել նաև՝

--լիազորված անձի միջոցով,

 

--լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում.

--լիազորագիրը կարող է ուղարկվել լիազորողին նաև էլեկտրոնային կապի միջոցներով։

  • Կիսվել: