ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ․ «Հրապարակ»

Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ՝ շաբաթ-կիրակի օրերին Դիլիջանում թրեյնինգներ է անելու։ Հրավիրվել են դատարանների նախագահները, որոշ դատավորներ, ինչպես նաեւ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող փոխնախարարը՝ իր մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանը։

Ի՞նչ հավաք է եւ ի՞նչ նպատակով․ մեր հարցին ի պատասխան՝ ԲԴԽ մամուլի խոսնակը փոխանցեց․ «Բարձրագույն դատական խորհուրդը տարբեր ձեւաչափերով աշխատում է դատական համակարգի ներկայացուցիչների հետ, երբ նպատակահարմար գտնենք, լրացուցիչ տեղեկություն կհայտնենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: